Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
20.11.2012 | 11:36

Մենք ընկնում ենք միշտ նույն տեղից.
Խելագար ցավով վեր կենում
ՈՒ էլի վազում ենք դեպ անդունդի եզրը`
Նորից նետվելու.
Ինչո՞ւ է այսպես, Տեր իմ:
Ինչո՞ւ մեր սիրտը, հոգին, մարմինը էլ
չեն նորոգվում,
Ինչո՞ւ զորավոր Խաչիդ կանչերը էլ մեզ
չեն հասնում,
Ինչո՞ւ ենք այսքան ապիկար,
Տե՜ր իմ.
Եվ ինչպե՞ս է, որ այսքանից
հետո
Դեռ սիրում ես մեզ,
Դարձյալ սպասում:

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ