Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՄԻԱՎ վարակակիր աղջնակը բուժվել է

ՄԻԱՎ վարակակիր աղջնակը բուժվել է
04.03.2013 | 11:58

ՄԻԱՎ վարակով ծնված աղջկան հաջողվել է բուժել դեղային թերապիայի միջոցով։ Այդ մասին հայտարարել են Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները։ Ինչպես հայտնել են գիտնականները, դեղամիջոցներ երեխային տվել են շատ վաղ շրջանում։ Երեխան այժմ 2,5 տարեկան է։ Նա արդեն 1 տարի դեղեր չի ընդունում և շատ առողջ տեսք ունի։ Եթե աղջիկը հետագայում բողոքներ չունենա, ապա նա կդառնա պատմության մեջ երկրորդ մարդը, ով բուժվել է ՄԻԱՎ վարակից։
Համալսարանում նշում են, որ անհրաժեշտ է ևս մի քանի ստուգում, որպեսզի պարզ լինի՝ արդյոք նման թերապիան կօգնի ՄԻԱՎ-ով վարակված այլ երեխաների։

Դիտվել է՝ 3986

Մեկնաբանություններ