-
25.03.2017|
17:22
ՕՐՕ դաշինքը Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում էր: ՕՐՕ-ին այստեղ դիմավորեցին աղ ու հացով, դհոլ-զուռնայով: Վարդան Օսկանյանն իր ելույթում ընդգծեց, որ ՕՐՕ-ին ընտրելով չեն փոշմանի: «Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, իշխանափոխությունից հետո մենք կարող ենք երկիր փոխել, մենք վստահ ենք դրանում, ընտրեք մեզ՝ չեք փոշմանելու»,- ասաց Վարդան Օսկանյանը:
-
25.03.2017|
14:31
Տավուշի մարզում մարտի 24-ին վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Ղեկին եղել է Մարուքյանի վարորդը:
Վթարը տեղի է ունեցել Իջևանից Դիլիջան տանող ավտոճանապարհին:
-
25.03.2017|
14:16
Հավատանք-չհավատանք հարցումներին, հասկանանք-չհասկանանք, որ ոչ թե իրավիճակ են արտացոլում, այլ ուղղորդում են ու հիմքեր ստեղծում հետագա պատկերի, միևնույն է, հարցումները ունեն պահանջարկ և նույնիսկ ուղղորդման տեսակետից կարևոր են:
-
25.03.2017|
00:37
Հարցվածների 73,7 տոկոսը հանդիպել է կամ տեսել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը՝ մարտի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 12-19-ին 10 մարզերում և Երևանի բոլոր շրջաններում անցկացված նախընտրական սոցիոլոգիական հարցումների տվյալներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ցուցանիշները:
-
25.03.2017|
00:33
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ ՀՀԿ-ի համար իրենք ցուցակներ են հավաքել:
-
25.03.2017|
00:25
ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին և տարակուսանք է հայտնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին տեսաերիզի շրջանառման կապակցությամբ:
-
24.03.2017|
16:42
Այսօր Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հերթական հարցման արդյունքներն է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը շարունակում է ամենաբարձրը լինել։
-
24.03.2017|
16:37
Սամվել Բաբայանի ձերբակալության թեման, անկախ ոմանց ցանկությունից, էական ազդեցություն չունեցավ քարոզարշավի վրա: Իշխանության ներկայացուցիչներն ընդհանրապես հակված չեն քաղաքականացնել հարցը՝ այն դիտարկելով բացառապես իրավական հարթության մեջ:
-
24.03.2017|
12:53
Քարոզարշավի ավարտին կրքերն ավելի են թեժանում՝ հասնելով գագաթնակետին։ Ձերբակալություն, «ականջ կտրել», «աչքեր հանել» ու «կաշի քերթել»։ Ընդդիմությունը կոշտացնում է իր խոսելաոճը, իսկ իշխանությունը փորձում է սեփական մեթոդներով հակադարձել։
-
24.03.2017|
12:26
Մարդու հիշողությունը ֆենոմենալ բազում հատկություններ ունի, հաստատ ոչ բոլորն են գիտնականները հասցրել ուսումնասիրել: Գիտնականները երբևէ կպատասխանե՞ն հարցին՝ ինչո՞ւ է հիշողությունը ընտրովի՝ գիտակցության ո՞ր հատվածն է պատասխանատու ընտրության համար, ենթագիտակցությունը ևս ընտրության հետ կա՞պ ունի, թե՞ ամեն ինչ հանգում է բնավորությանը՝ ուզում եմ՝ հիշում եմ, չեմ ուզում՝ չեմ հիշում: