-
21.03.2017|
00:58
Երկար ժամանակ քաղաքական և լրատվական դաշտերում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Բոլորն անխնա քննադատում էին ՀՀԿ-ին, բայց վարչապետ Կարեն Կարապետյանին կամ չէին հիշում, կամ, լավագույն դեպքում, նուրբ շրջանցում էին:
-
20.03.2017|
22:37
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել։ Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանին:
-
20.03.2017|
22:34
Հայաստանում այսօր իշխանափոխությունն անհրաժեշտություն է՝ Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:
-
20.03.2017|
22:32
ՀԿԿ-ն մարտի 20-ին նախընտրական երթ է անցկացրել Երևանի կենտրոնում։ Նրանք անցորդներին բաժանում էին իրենց բուկլետները ու ծանոթացնում իրենց հետագա քայլերին՝ խորհրդարան անցնելու դեպքում։
-
20.03.2017|
22:31
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը մարտի 20-ին վանաձորցիներին կոչ է արել ապրիլի 2-ին գնալ ընտրության՝ նշելով, որ այդ օրը որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը հաջորդ տասնամյակների համար:
-
20.03.2017|
22:26
«Ելք» դաշինքի անդամներն այսօր Կոտայքի բնակիչներին էին համոզում, որ ելք կա։ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի գլխավորությամբ դաշինիքի անդամները շրջեցին Բյուրեղավանում, Նոր Հաճնում, շրջակա գյուղերում, հանրահավաք անցկացրին Եղվարդ ու Հրազդան քաղաքներում։
-
20.03.2017|
20:20
Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես Երևանում է և մասնակցում է ՕՐՕ դաշինքի քարոզարշավին։ Առնվազն անտրամաբանական էր մի դաշինքի կազմում նրա լինելը, սակայն քարոզարշավի առնվազն կեսը ԱՄՆ-ում նստած անցկացնելը։
-
20.03.2017|
19:22
Երեկ Գյումրի է այցելել Սերժ Սարգսյանը: Ուշագրավ է, որ թեև նախագահը քարոզարշավին չի մասնակցում, սակայն հանրապետության երկրորդ քաղաք նրան տարել են ոչ թե պետական, այլ` հենց կուսակցական գործերը: Եթե հույժ անհրաժեշտություն չառաջանար, Սերժ Սարգսյանն անձամբ Գյումրի չէր գնա ու չորս ժամ դռնփակ հանդիպում չէր ունենա ՀՀԿ նախընտրական շտաբում:
-
20.03.2017|
11:57
Մարտի 19-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանը նախընտրական հանդիպում է ունեցել Կոտայքի մարզի Սոլակ համայնքում։ Այստեղ պատագամավորության թեկնածուին ընդունել են աղուհացով, երգուպարով։
-
20.03.2017|
10:12
«Ելք» դաշինքը մարտի 19-ին քարոզարշավի էր Արմավիրի մարզում, որին մասնակցում էին Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Արամ Սարգսյանն իր ելույթում կոչ արեց ընտրողներին անպայման գնալ ընտրության և կատարել իրենց ընտրությունը: