Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 
  • ՀՀԿ-ն թույլ չի տա, որ ազգի ապագան լինի թերի

    ՀՀԿ-ն թույլ չի տա, որ ազգի ապագան լինի թերի

    13.03.2017| 10:53
    Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գոնե Արցախի հարցում վստահ է, որ ՀՀԿ-ն երբևէ թույլ չի տա, որ մեր ամբողջ ազգի ապագան, որը որոշվում է այսօր Արցախի առաջնագծում, լինի թերի՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս հարցում ՀՀԿ-ն վճռական է և հետևողական:
  • Էդմոն Մարուքյան. «Ելք»-ը միակն է, որ փոփոխություններ կբերի

    Էդմոն Մարուքյան. «Ելք»-ը միակն է, որ փոփոխություններ կբերի

    12.03.2017| 18:03
    «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանը հանդիպել է Վանաձորի տնակային ավաններից մեկի բնակիչների հետ: Տարիներ շարունակ տնակներում բնակվողներին Մարուքյանը հորդորեց քվեարկել «Ելք»-ի օգտին՝ խոստանալով քայլեր ձեռնարկել նրանց խնդիրները լուծելու համար:
  • Նիկոլ Փաշինյան. Պետք է մերժեք ապրիլյան պատերազմի զոհերի արյունը շահարկող քաղաքական ուժին

    Նիկոլ Փաշինյան. Պետք է մերժեք ապրիլյան պատերազմի զոհերի արյունը շահարկող քաղաքական ուժին

    12.03.2017| 18:02
    Երկու օր առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել ցավալի մի իրադարձություն, երբ ՀՀԿ-ական թեկնածու Միհրան Պողոսյանն իր նախընտրական հավաքին քարոզչական պրոցեսի մեջ է ներքաշել ապրիլյան պատերազմի զոհերից մեկի մայրիկին: Դա տեղի է ունեցել բարոյական և ֆինանսական հարկադրանքի ներքո՝ մարտի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Ելք» դաշինքի ընտրարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
  • Հրանտ Բագրատյան. Սպառնալիքներով միություններ չեն լինում

    Հրանտ Բագրատյան. Սպառնալիքներով միություններ չեն լինում

    12.03.2017| 17:49
    Մենք արդեն կորցրել ենք դեմոկրատիան քաղաքականության մեջ, հիմա կորցնում ենք տնտեսության մեջ, «Կոնրադ ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած նախընտրական քննարկմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։
  • Ծառուկյանը մեծամասնության դեպքում իր ծրագիրը կիրագործի մեկ ամսում

    Ծառուկյանը մեծամասնության դեպքում իր ծրագիրը կիրագործի մեկ ամսում

    12.03.2017| 17:36
    «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ 50 տոկոս +1 ձայն ունենալու դեպքում մեկ ամսում կատարել իր նախընտրական ծրագրի բոլոր 15 կետերը: «Եթե մեզ հնարավորություն եղավ, 50 +1 տոկոսը տվեցիք մեզ, այդ 15 կետն անմիջապես նույն ամսում իրականություն է դառնալու»,- հայտարարեց նա:
  • Էդմոն Մարուքյան. ԵԼՔ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է

    Էդմոն Մարուքյան. ԵԼՔ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է

    12.03.2017| 17:09
    ՈՒղղակի անհնարին է, որ Հայաստանում փոփոխություններ չլինեն, ուղղակի անհնարին է, որ ԵԼՔ դաշինքի փոփոխությունների ծրագիրը չիրագործվի՝ Վանաձորում կայացած ասուլիսում հայտարարեց ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
  • Քննարկումներ քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիայի վերաբերյալ

    Քննարկումներ քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիայի վերաբերյալ

    12.03.2017| 16:36
    Մարտի 9-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) կողմից կազմակերպված «Քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիան» խորագրով ծրագրին:
  • Վիրահայերը` հանուն  «ՍԱՍ-ի Արտակի»

    Վիրահայերը` հանուն «ՍԱՍ-ի Արտակի»

    10.03.2017| 01:06
    «Վիրահայերի միություն» ՀԿ-ն տնետուն ընկած հեռախոսային հարցումներ է անում, պարզում, թե քանի մարդ է ապրում այդ հասցեում, որ կուսակցությանն են հավանություն տալիս, ում են ընտրում իրենց տարածքից։ Երբ բոլոր հարցերը սպառված են համարում, անցնում են քարոզչության։
  • Ինչո՞ւ են փափուկ բարձ դնում հանրության գլխի տակ

    Ինչո՞ւ են փափուկ բարձ դնում հանրության գլխի տակ

    10.03.2017| 01:02
    Նախընտրական քարոզարշավի շրջանում բոլոր ընդդիմադիր ուժերը հանրությանը խոստանում են Հայաստանում տնտեսական հրաշք իրագործել, եթե գան իշխանության։ Նրանց տնտեսական ծրագրերը բավականին խոցելի կետեր ունեն և լի են պոպուլիստական հայտարարություններով։
  • «Ես ուզում եմ պայքարել հրազդանցու ես-ի համար»

    «Ես ուզում եմ պայքարել հրազդանցու ես-ի համար»

    10.03.2017| 00:27
    Հրազդանի Կոճոռ թաղամասում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ կողմից ռեյտինգային ցուցակով 10-րդ ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆԻ հանդիպումն ընտրողների հետ։