-
10.03.2017|
00:01
Մինչև ապրիլի 2-ը այդպիսի նախադեպեր չեն լինելու, դրանից հետո կանդրադառնանք մարդկանց հազարավոր խնդիրներին՝ մարտի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը, որ Ծառուկյանը ընտրարշավի ժամանակ դրամական ու նյութական խոստումներ տալով խախտել է օրենքը։
-
09.03.2017|
19:09
Կանանց միջազգային տոնը որոշակի սրբագրումներ էր մտցրել կուսակցությունների և դաշինքների քարոզարշավում. միջոցառումներ կանանց մասնակցությամբ, կենացներ, ծաղիկներ:
-
09.03.2017|
11:44
Ընտրողների հետ առաջին հանդիպումները Կարեն Կարապետյանն անցկացնում է Արմավիրի մարզում: Էջմիածնի Մայր տաճարում մոմ վառելուց հետո Կարապետյանը հանդիպում ունեցավ էջմիածինցիների հետ, այնուհետև հանդիպումները շարունակեց շրջակա բնակավայրերում:
-
09.03.2017|
11:43
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կուսակից ու համակիր կանանց հետ էր հանդիպում։ Նա խոստովանեց` կանայք իր վրա մեծ ազդեցություն ունեն։
-
08.03.2017|
12:57
Դեռ 2014-ի հունվարին մասնավոր մի հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ բավական էր, որպեսզի հասկանամ` այս մարդը փոփոխություններ գուցե իսկապես ուզում է, բայց իշխանափոխության հաստատ չի գնա:
-
08.03.2017|
01:19
ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը։
-
08.03.2017|
01:17
«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը Տավուշի մարզում քարոզարշավն ավարտեց Իջևանում և Դիլիջանում անցկացրած նախընտրական հանդիպումներով:
-
08.03.2017|
01:16
Այսօր Եղվարդում ՀԱԿ - ՀԺԿ դաշինքը ընտրողների հետ հանդիպումն անցկացրեց քաղաքապետարանի հարևանությամբ տեղակայված գրասենյակի դիմաց:
-
08.03.2017|
01:11
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ գյուղում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքին ներկա էր Գագիկ Ծառուկյանը։ Իր ելույթում նա ասաց, որ եղել է բանվորի ընտանիքից, ուստի մարդու «ղադրն» էլ գիտի, պրոբլեմն ու խնդիրն էլ գիտի, դրա լուծման ձևն էլ գիտի։
-
08.03.2017|
01:07
Քարոզարշավի երրորդ օրը Վանաձորի կենտրոնական փողոցներում փակցված՝ «Ելք» դաշինքի պաստառները վնասվել և պատռվել են: