-
01.02.2017|
23:39
ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լուրը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
01.02.2017|
17:53
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ դաշինք ձևավորելու հուշագիրը կստորագրվի առաջիկա օրերին:
-
01.02.2017|
17:49
«Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հերքում է լուրը, թե Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:
-
01.02.2017|
10:30
«Ժառանգություն» կուսակցությունում առայժմ չեն հստակեցրել ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը` դա պայմանավորելով ընդդիմադիր լայն ձևաչափի ստեղծման անհրաժեշտությամբ: Իրականում բոլոր հնարավոր դաշինքները կամ ձևավորվել են, կամ գտնվում են ձևավորման փուլում, և ակնհայտ է, որ մեծ դաշինք ստեղծելու անգամ տեսական հնարավորություն արդեն չկա:
-
01.02.2017|
10:27
«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու համար։ Կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ասել է, որ «Ժառանգության» վարչության անդամների մեծամասնությունը կուսակցության նիստում քվեարկել է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու օգտին։
-
31.01.2017|
16:39
«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո մեր շեշտադրումները նույնն են մնացել` խաղաղություն հաստատելու, հաշտություն, բարիդրացիական հարաբերություններ, այս գաղափարախոսությունն է առաջնային մեզ համար»,- այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Վահագն Խաչատրյանը:
-
31.01.2017|
15:19
ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը շարունակում է քաղաքական ուժերի ու գործիչների հետ միավորվելու բանակցությունները: Ամենայն հավանականությամբ մինչև շաբաթվա վերջ դաշինքին միացած ուժերը կստորագրեն համաձայնագիրը:
-
31.01.2017|
15:17
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը շարունակում է բանակցել ՀԱԿ-ի հետ՝ ասել է ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: ՀԺԿ-ն բանակցում է ՀԱԿ-ի հետ խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով հանդես գալու համար:
-
31.01.2017|
15:08
ՀՀԿ-ն ստացել է նախկին վարչապետ և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կուսակցությունից դուրս գալու դիմումը՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հավելելով, որ նրան արդեն հեռացրել են կուսակցական հաշվառումից:
-
31.01.2017|
14:03
Մի քանի օր առաջ պաշտոնանկ արվեց Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը` Հովիկ Աբրահամյանի հորեղբորորդին, այսօր պաշտոնին հրաժեշտ կտա նախկին վարչապետի մյուս մերձավորը` ԱՄի քանի օր առաջ պաշտոնանկ արվեց Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը` Հովիկ Աբրահամյանի հորեղբորորդին, այսօր պաշտոնին հրաժեշտ կտա նախկին վարչապետի մյուս մերձավորը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ասում են` մոտ օրերս Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թողնելու է Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամը: րարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: