-
24.01.2017|
13:48
armeniasputnik.am-ը գրել է, որ նախկին վարչապետ, ՀՀԿ դեմքերից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է հարազատ կուսակցությունից։
-
24.01.2017|
13:15
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, նրանք քննարկել են խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը, և չի բացառվում, որ Դեմիրճյանը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»:
-
24.01.2017|
12:36
Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը» միանում է Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Արամ Սարգսյանի կուսակցությունների դաշինքին:
-
24.01.2017|
01:42
Ընդդիմությունում դաշինքներ կազմողների թիվը մեծանում է։ Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվողներից ոմանք սկսել են ակտիվ քննարկել, թե որքան է հավանական այդ երկու դաշինքների միավորումը։
-
23.01.2017|
12:53
Քաղաքական դաշտ թևակոխած որոշ քաղաքական գործիչներ ասում են այն, ինչ Արթուր Բաղդասարյանը՝ տարիներ շարունակ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարի ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
-
23.01.2017|
12:52
Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հետագա հանրային և քաղաքական վարքագիծը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականություն մտնելու որոշմանը:
-
23.01.2017|
12:50
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, միայնակ է մասնակցելու՝ հունվարի 22-ին, «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
-
23.01.2017|
12:49
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության են հասնելու: Հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենց շանսերը փայլուն է գնահատում:
-
22.01.2017|
10:11
Նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ:
-
22.01.2017|
10:02
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել իրեն։