-
12.12.2013|
13:51
1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է:
Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
-
12.12.2013|
11:36
Հարգելի հայրենակիցներ: Մոտենում է 2015 թ-ը, այսինքն լրանում է Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկ և կես միլիոն մեր հայրենակիցները իրենց բնօրրանում բնաջնջվեցին միայն նրա համար, որ հայ էին:
-
10.12.2013|
15:34
Վերջերս ՀՀԿ-ում տարօրինակ բաներ են կատարվում: ՈՒ պարզվում է, որ այդ ամենի մեղավորը լրագրողներն են: Լրագրողները խանգարում են երկրի առաջընթացին, խորացնում աղքատության մակարդակը, բացասական մթնոլորտ ստեղծում ու պատգամավորներին դրդում «դեմ» քվեարկել հանրօգուտ օրենքներին:
-
09.12.2013|
20:29
Դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանում Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն: Մինչ վերջինիս ժամանումը, թուրքական պետական քարոզչամեքենան արդեն իսկ լուրեր է տարածում, որ Դավութօղլուն Հայաստանում պատրաստվում է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ իբրեւ նախապայման նշելով ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:
-
09.12.2013|
19:21
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարծում է, որ պետք է ձևավորել նոր կարգի քաղաքական ուժ: «Ժամանակն է հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում. այսօր առաջնային շփման ձևը զանգվածային մեծ հնարավորություններ ունեցող սոցիալական ցանցերն ու ինտերնետն են: Հնարավոր է ունենալ վիրտուալ կուսակցություններ, որոնց հիմքում ընկած են տեսաձայնային ժամանակակից մեթոդները: Վիրտուալ հավաքներ կազմակերպել, և փորձել այդ կուսակցության մեջ համախմբել աշխարհի բոլոր հայերին»,-ասաց նա:
-
09.12.2013|
15:27
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել.
-
09.12.2013|
12:57
«Անի» հյուրանոցում մեկնարկեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիրը»:
Մեկնարկը սկսվեց պայմանագրին միացած քաղաքացիների ելույթներով: Նրանք էլ հենց կազմում են «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը:
-
07.12.2013|
13:10
«Որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը» հարցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ երկու տարի շարունակ` խորհրդարանական ու նախագահական ընտրությունների բերումով, գիշեր-ցերեկ աշխատանքի մեջ է եղել և մեզնից յուրաքանչյուրի պես հանգստի կարիք ունի, մասնավոր այցով մեկնել է ԱՄՆ` հարազատներին տեսնելու ու հանգստանալու: ԱՄՆ-ում են բնակվում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, մայրը, եղբայրներն ու քույրը: Տարեմուտին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի հայրենիքում»:
-
06.12.2013|
16:16
Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հրապարակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում քաղաքացիական ակտիվիստները, որոնց մեծ մասը անկուսակցականներ են: Իսկ ահա այն քաղաքական ուժերը, որոնք հանդես էին գալիս որպես արևմտամետության, եվրաինտեգրման ջատագովներ, ցուցաբերեցին նկատելի պասիվություն:
-
06.12.2013|
01:09
Վլադիմիր Պուտինի այցը նաև ՀՀԿ-ում խնդիրներ ստեղծեց: Մեր հավաստի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության «իրական» հանրապետականները նեղսրտած են: «Հին գվարդիան» արդարացիորեն դժգոհում է, թե ինչու է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն իրենց անտեսում, այն դեպքում, երբ ՀՀԿ-ի ծանր «բեռը» իրենք են իրենց ուսերին տանում: