15.11.2013|
00:29
Գաղտնիք չէ, որ ՀՅԴ շարքերը ահավոր դժգոհ են ՀՅԴ վերնախավում տիրող կարգ ու բարքերից: Ընկեր Հրայրի հյուպատոս դառնալը, որին վերջինս սպասում էր արդեն վեց ամիս, մեկ անգամ ևս ալեկոծել է առանց այն էլ վերջին ընտրություններից ալեկոծ ու դժգոհ ընկեր և ընկերուհիների, հատկապես Երևանի կառույցի «սրտերը», որոնց այդպես էլ չհաջողվեց «հեղաշրջում», փոփոխություն կատարել ՀՅԴ վերնախավում, ինչին ձգտում էին տևական ժամանակ: