ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Արոնյանը հաղթեց

Արոնյանը հաղթեց
19.03.2013 | 11:37

Ինչպես եւ սպասվում էր, շախմատային թագի հավակնորդների մրցաշարի առաջին օրվա անդորրն ավելի շատ խաբուսիկ էր: Պատրաստվելով բացառիկ ու տեւական պայքարի` գրոսմայստերներից եւ ոչ մեկը չգնաց ավելորդ սրացումների` փորձելով հարմարվել պայքարի շնչին: Փոխարենը պիտի իրեն զգացնել տար պայքարի երկրորդ օրն ու այն, հուրախություն մեզ, Լեւոն Արոնյանի համար եղավ արդյունավետ: Սպիտակներով խաղացող մեր շախմատիստը ստիպեց հանձնվել Բորիս Գելֆանդին: Դա եղավ նրա երեսունհինգերորդ քայլից հետո: Մագնուս Կառլսենը չկարողացավ կոտրել սեւ խաղաքարերով հանդես եկող Վլադիմիր Կրամնիկի դիմադրությունը: Այս պահի դրությամբ ընթացքի մեջ են Ալեքսանդր Գրիշչուկ-Պյոտր Սվիդլեր, Թեյմուր Ռաջաբով-Վասիլի Իվանչուկ պարտիաները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ