Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամենօրյա զբոսանքը կարող է երկարացնել կյանքը

Ամենօրյա զբոսանքը կարող է երկարացնել կյանքը
24.03.2013 | 16:05

ԱՄՆ-ի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ ամենօրյա զբոսանքը՝ 1 ժամից ոչ պակաս, կարող է երկարեցնել կյանքը միջինում 4,5 տարով: Նրանք ուսումնասիրել են 40-ից բարձր ավելի քան 600 հազար ամերիկացիների օրվա ռեժիմը: Պարզվել է, որ ամենաերկարակյացները նրանք են, ովքեր շաբաթական ամենաքիչը 7,5 ժամ տրամադրել են զբոսանքին, վարժություններին:
Նկատենք նաև, որ զբոսանքին կարող են փոխարինել ֆիզիկական վարժությունները, բայց դրանք նույնպես պետք է տևեն 1 ժամից ոչ պակաս և անցկացվեն մաքուր օդում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ