Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արոնյանը վրիպեց

Արոնյանը վրիպեց
28.03.2013 | 22:13

Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի տասնմեկերորդ տուրում ողջ ուշադրությունը սեւեռված էր Պյոտր Սվիդլեր-Լեւոն Արոնյան, Ալեքսանդր Գրիշչուկ- Մագնուս Կառլսեն, Վլադիմիր Կրամնիկ-Թեյմուր Ռաջաբով պարտիաների վրա, որտեղ Արոնյանն ու Կառլսենը խաղում էին սեւ, Կրամնիկը` սպիտակ խաղաքարերով:
Վասիլի Իվանչուկ-Բորիս Գելֆանդ պարտիայի պես ոչ-ոքի ավարտվեց եւ Ալեքսանդր Գրիշչուկ-Մագնուս Կառլսեն դիմակայությունը: Խաղալով հաղթանակի վրա` Արոնյանը ուժերը լրիվ չհաշվարկեց ու պարտություն կրեց, մինչդեռ Ռաջաբովի հետ պայքարում Կրամնիկը ձեռքից բաց չթողեց հաղթելու հնարավորութունն ու յոթ միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական` Կառլսենից ետ մնալով արդեն կես միավորով: Նախկինի նման Արոնյանի ունեցած միավորները 6,5-ն են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ