Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանի առաջնությունում

Հայաստանի առաջնությունում
08.04.2013 | 13:05

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երեսունվեցերորդ տուրում «Ուլիսը» հյուրընկալելիս ոչ-ոքի` 1:1 է խաղացել «Փյունիկի» հետ, «Իմպուլսը» նվազագույն հաշվով հաղթել է «Բանանցին»: Հյուրընկալվելիս «Շիրակը» գոլազուրկ ոչ-ոքի է ավարտել հանդիպումը երկրորդ տեղում ընթացող «Միկայի» հետ ու պահպանել ոչ միայն աղյուսակի առաջատարի դիրքերը, այլեւ վերջինիս նկատմամբ ունեցած չորս միավորի տարբերությունը: Առաջնության ետնապահ «Արարատը» կարողացել է 2:1 հաշվով առավելության հասնել երրորդ տեղի համար պայքարող «Գանձասարի» նկատմամբ ու շրջանցել է «Բանանցին»: Պարտության հետեանքով կապանցիները նահանջել են չորրորդ հորիզոնական` երրորդը զիջելով «Փյունիկին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ