Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ներկա էր իշխանությունը, բացակա` ընդդիմությունը

Ներկա էր իշխանությունը, բացակա` ընդդիմությունը
30.04.2013 | 18:16

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը գարնանային նստաշրջանին ներկայացել է հինգ հոգանոց պատվիրակությամբ, սակայն այսօր իրենց աշխատանքները ասուլիսում ամփոփեցին երեքը` Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը: Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը ներկա չէին: ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ զեկույցն է քննարկվել և հաստատվել: Հարցի առնչությամբ միայն Դավիթ Հարությունյանն է ելույթ ունեցել, մյուսներին հերթ չի հասել:
ԵԽԽՎ աշխատանքներից Հարությունյանը առանձնացրեց հետմոնիտորինգային երկխոսությունը Թուրքիայի հետ, որը ենթադրում է այդ երկրի քաղաքացի չհանդիսացող հայ երեխաների կրթական իրավունքն ամրագրել օրենսդրությամբ:
Ի դեպ, այս անգամ էլ հայ և ադրբեջանցի պատվիրակների «փակ- գաղտնի» հանդիպումը չի կայացել, չնայած հակառակ կողմն ապատեղեկություն է տարածել հանդիպման առնչությամբ: Այս անգամ, Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ, ադրբեջանական ստահոդ տեղեկությունները բավականին կոշտ արձագանքի են արժանացել ԵԽԽՎ նախագահողի կողմից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ