Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Օլանդից դժգոհ է ֆրանսիացիների 76 տոկոսը

Օլանդից դժգոհ է ֆրանսիացիների 76 տոկոսը
07.05.2013 | 12:47

Ֆրանսիացիների ավելի քան 76 տոկոսը դժգոհ է նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից, ով նախագահական ընտրություններում հաղթել է մոտ մեկ տարի առաջ։ Այդ մասին վկայում են երկրում անցկացված սոցիոլոգիական հարցումները։ Ֆրանսիայի դեռևս ոչ մի նախագահ ընտրվելուց 1 տարի անց չի ունեցել այսքան ցածր վարկանիշ հանրության շրջանում, նշում են լրագրողները։
Քաղաքական գործիչները նշել են, որ վերջին տարիներին ֆրանսիացիներն ընդհանուր առմամբ կորցրել են հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, և պատճառը միայն այն չէ, որ Օլանդը չի կատարել իր նախընտրական խոստումները։ Վերլուծաբանները նշում են, որ Եվրոպայում տնտեսական ճգնաժամի ֆինին Օլանդը երկրի տնտեսությունը փրկելու հարցում ստիպված էր գնալ ոչ պոպուլյար քայլերի, ինչը չի ընդունվում հասարակության որոշ շերտերի կողմից։

Դիտվել է՝ 2857

Մեկնաբանություններ