Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. Շնորհավորենք Գոհար Ենոքյանին

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. Շնորհավորենք Գոհար Ենոքյանին
25.05.2013 | 23:39

Ճանաչված ու վաստակաշատ տնտեսական ու քաղաքական գործիչ, «Գարուն» ընկերության հիմնադիր-նախագահ Գոհար Ենոքյանն արժանացել է Եվրոպական գիտաարտադրական պալատի Ոսկե մեդալին և հատուկ պատվոգրին։ Տիկին Ենոքյանը քաղաքական կյանքում հատկապես բացառիկ գործ կատարեց Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի համագումարի ժամանակ Ղարաբաղի արդար դատի ու իրավունքների պաշտպանության առումով։ Անշուշտ հիշում եք, թե Կրեմլյան բարձր ամբիոնից, որպես պատգամավոր, ինչպես պատռեց Գորբաչովի, Լուկյանովի ու մյուսների դիմակը: ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովին շշպռելով. «Ձեր ձեռքերը հայի անմեղ արյունով են ներկված: Դուք մի օր պատասխան կտաք դրա համար...»։
Մշեցու հաստ կող ունեցող Գոհար Ենոքյանը միաժամանակ անասելի քնքուշ է ու բարի, կարեկից ու զորակցող բարուն ու արդարին, բայց անհանդուրժող չարի և քծնողի նկատմամբ։
Շնորհավորենք մեր սիրելի հայրենակցին ու պատվարժան քաղաքացուն...

Դիտվել է՝ 7192

Մեկնաբանություններ