Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ո՞վ է զբաղեցնելու սուրբ տեղը

Ո՞վ է զբաղեցնելու սուրբ տեղը
30.05.2013 | 23:57

Կուտակումները հայաստանյան կյանքում անցնում են թույլատրելիության սահմանը: Բոլոր առումներով Արմագեդոն է: Ներիշխանական: Ներքաղաքական: Արտքաղաքական: Ներմարդկային: Արտամարդկային: Հոգեբանական:
Հասկանալի է, չկայացած քաղաքական համակարգի պայմաններում երեք համապետական ընտրությունները շատ-շատ էին մեր «փոքր ածուի» համար, չբավարարված ամբիցիաներն իրենց շատ արագ էին զգացնելու, դրան էլ գումարվելու էին աշխարհաքաղաքական նոր սահմանագծումները, վերջնարդյունքում հանգեցնելով խոր վակուումի, որը լցնելու համար մեկ սերնդի ջանքը կարծես թե քիչ է լինելու: Այնուհանդերձ, եզրերը հավաքելու հրամայականը ծեծում է բոլորի, առաջին հերթին` իշխանության դուռը: Իշխանության «ադեկվատությունը», առավել ստույգ` ոչ ադեկվատությունը կդիտենք քիչ ուշ, բայց որ նույն իշխանությունը հետևողականորեն և իրեն հասու բոլոր մեթոդներով «մաքրում» է դաշտը, նույնպես տեսանելի է: ՈՒմ կամ ինչի համար, դժվար է ասել: Առայժմ` սուրբ տեղը դատարկ թողած հաջորդ էսկադրիլիայի` ընդդիմա-այլընտրանքների մասին:
Նրանց դեպքում արդիական է հայտնի արտահայտությունը` գրասենյակը մեռավ: Ճիշտ է, տեղեկություններ կան, որ կենդանի մնալու համար նրանք «բոքս» են անում, երբեմն` համատեղ. օրինակ, ասում են` ՀՅԴ-ն դեռ համառորեն բանակցում է ՀԱԿ-կ-ի (մարդ չգիտի` ոնց գրի այս համախմբի անունը, որ ճիշտ լինի) հետ` չմեռնելու, իրականում հասկանալի է` ում սպասարկելու շուրջ: Ինչն էլ իր հերթին արձանագրում է. ԲՀԿ-ի և կամ նրա արմատական թևի հետ այդ ուժերի իրական «պապան» այլևս որևէ հույս չի կապում:
Ինչպե՞ս կապի, երբ Ծառուկյանը ոչ միայն վազեվազ Սարդարապատի ճակատամարտի «ոգեկոչմանն» է ոգեկոչվում, այն էլ այնքան ներդաշն ու միաձուլորեն հպատակաբար իշխանությունների կողքին կանգնած, որ մտածում ես` ի՞նքն է, թե՞ աչքիդ է երևում. զի կաթոլիկ է պապից առավել: Որպես իշխանամետ: Մյուս կողմից էլ` բոլորի նման հասկանում ես, որ, այո՜, լավ խաղացին Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը միմյանց հետ` ոսկերչական խաղը հասցնելով հենց այս հանգրվանին, երբ խաղից իսպառ դուրս մնացին թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը: ՈՒ դա` նյութա-մարդա-քաղաքական ռեսուրսների ինչպիսի՜ անսահմանության պայմաններում:
Ծառուկյան-Սարգսյան պասաժը մի լավ բան ուներ միայն. նրանք կարողացան երկիրը զերծ պահել խոր ցնցումներից, ինչի նպատակադրումն անչափ մեծ էր վերը նշված` Ծառուկյանից «գցվածների» կողմից: Սակայն շարունակության մեջ երկիրը մնաց առանց ընդդիմության: Ինչը ուղիղ համեմատական է «մեծ» ճշմարտությանը` ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդիմությունն է:
Ընդ որում, իշխանությունները պետք է մի շատ կարևոր բան օղ անեն իրենց ականջին. չի կարելի կրկին փորձել արհեստական ճանապարհով լցնել վակուումը. տե՛ս, թե ինչպես ԲՀԿ-ն չկարողացավ կատարել իր «պատմական» առաքելությունը` Քոչարյանի համար (և թե ինչպես` փայլուն տեխնոլոգիաներով այն տապալեց Սերժ Սարգսյանը), տե՛ս, ինչպես «չկարեցավ» ընդդիմություն դառնալ «Ժառանգությունը», տապալվեց Րաֆֆին, երբ կային բոլոր իդեալական պայմանները այդպիսին լինելու, «կուկլա» ընդդիմություն դառնալու Սերժ Սարգսյանի համար:
Ոնց նկատում եք` իշխանությունը չի շտապում ստեղծված պարապը լցնել յուր «սրբություններով»: Իսկ կոնկուրենտ ֆիրման վաղուց է խաղարկման մեջ դրել Ջին Շարպի մոդուլը` քաղաքացիական անհնազանդության և էսէռ (պապն է եղել), համատեղությամբ «վերջին օրերի սուրբ» Անդրիասի գլխավորությամբ: Հիշենք համ էլ, որ սույն Անդրին (կարճ էլի) պայքարում է սոցիալական անարդարության համար` լինելով մինի-կապիտալիստ:
Համբերատար սպասենք նրա սոցիալական բունտին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ