ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մեր ֆուտբոլի «կռիշը տարած» է

Մեր ֆուտբոլի «կռիշը տարած» է
08.06.2013 | 13:44

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին, նախօրեին` 21 տարեկանների հավաքականը (ու արդեն կապ էլ չունի, թե որն ինչ դասային պատկանելություն ունեցող խաղում) ձեն-ձենի տված պարտվեցին իրենց հերթական խաղերում: Չեմ չարախնդում, սակայն հանրային հեռուստաընկերության տղաներն իսկապես մեղքս եկան, երբ վշտակումած դեմքով լալահառաչում էին, թե այս օրերը հայկական ֆուտբոլի սև օրերն են, ու որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ մեր ֆուտբոլին, ինչի մասին ահազանգում ենք արդեն ո՜րերորդ հոդվածում: Ոչինչ, պարզ գիտակցության գալը, թող որ ուշացած, նույնպես ճշմարտության հանգել է նշանակում, բայց որ հայկական ֆուտբոլի «կռիշը տարած» է (թե՛ փոխաբերական, թե՛ ուղղակի իմաստով), փաստ է: Ափսոս, որ այս տղաները ընկել են ապաշնորհների ձեռքը: Սրանից մեղմ, կներեք, չեմ կարող գրել: Ինչ վերաբերում է Մալթայի ընտրանուն մեր ազգային հավաքականի 1:0 հաշվով պարտվելուն կամ իսլանդացիների առաջ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու 1:2 հաշվով ընկրկելուն, եթե այդ հիշատակումները սիրտ են «տաքացնելու», ինչ ասեմ, հաշվեք որ տաքացաք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ