ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նո՞ր, թե՞ հին նախարար

Նո՞ր, թե՞ հին նախարար
08.07.2013 | 21:15

Հունիսի 8-ից, համաձայն ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխության, կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվել է նախարարի կարգավիճակ: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը այսօրվանից համալրեց նախարարների խիտ շարքերը, ֆինանսների նախկին նախարարը նորից կմասնակցի Աժ կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանին, կհամակարգի կառավարությունում սկսված բարեփոխումները պետական կառավարման, առողջապահության, կրթության ոլորտներում:

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ