Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ամեն Բեգլարյան չէ, որ Բեգլարյան է

Ամեն Բեգլարյան չէ, որ Բեգլարյան է
26.07.2013 | 00:51

«Եթե մարդը կրում է Բեգլարյան ազգանունը, դա չի նշանակում, որ նա իմ բարեկամն է»,- կառավարության նիստից հետո ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իրեն պաշարած լրագրողներին։ Այլ կերպ ասած, հերքեց այն խոսակցությունները, թե Համլետ Բեգլարյանը իր եղբայրն է, որին էլ պատկանում են մի քանի երթուղային գծեր։
Ինչ վերաբերում է միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, նախարարը վստահեցրեց, որ թանկացումներ չեն լինի։ «ՈՒնենք մոտ 170 երթուղի, որից կբարձրանա մոտ 7 երթուղու ուղեվարձը, այն էլ շատ չնչին` 10-12 %-ով։ Դա էլ պայմանավորված է տվյալ երթուղու ճանապարհով»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ