Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գ. Ծառուկյանի բացման խոսքը Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերում (տեսանյութ)

Գ. Ծառուկյանի բացման խոսքը Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերում (տեսանյութ)
27.07.2013 | 22:41

Քիչ առաջ Երևանում մեկնարկեցին Հ.Մ.Ը.Մ. (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) 9-րդ մարզախաղերը: Հ.Մ.Ը.Մ-ական մարզախաղերը անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Հայաստանում խաղերն անցկացվում են երկորդ անգամ: Հուլիսի 27-ից օգօստոսի 3-ն ընթացող մարզախաղերին կմասնակցի 651 մարզիկ` 17 երկրից: Ներկայացված են ութ մարզաձևեր` աթլետիկա, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, մեծ և փոքր թենիս, լող և շախմատ:
Խաղերի մեկնարկն ազդարարեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում ողջույնի խոսքը ներկայացվում է տեսանյութում։

Տեսանյութ

Գ. Ծառուկյանի բացման խոսքը Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերում
Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ