Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ինչ են պատասխանելու ԱՄՆ-ի դեսպանին

Ինչ են պատասխանելու ԱՄՆ-ի դեսպանին
20.09.2013 | 00:31

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները փակ հանդիպում են անցկացրել: Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են հայտնել: Մեր տեղեկություններով, առաջիկայում նման մի հանդիպում էլ նախատեսվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հետ, ով, երևի թե պատգամավորներից, մասնավորապես իշխող մեծամասնության անդամներից, բացատրություններ կպահանջի, թե ինչու է նման որոշում կայացվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ