ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ավետիսյանի ձերբակալությունը շոու՞ է

Ավետիսյանի ձերբակալությունը շոու՞ է
21.09.2013 | 12:58

Չորս ամիս առաջ ազատամարտիկների պայքարը սկսվեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցով: Երեկ ռազմական ոստիկանությունը ձերբակալել է նրան: Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը ասաց, թե գիտեն, որ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը այցելել է նրան, սակայն որևէ տեղեկություն չունեն այդ հանդիպումից: «Մեզ էլ է հետաքրքիր, մենք էլ ենք ուզում իմանալ»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը: Վերջին ամիսներին Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների սոցիալական հարցերն էր բարձրացնում, նա պահանջների փաթեթ էր ներկայացրել վարչապետին և մասնակցում էր ՊՆ ստեղծած ազատամարտիկների հարցերով զբաղվող խմբի քննարկումներին: «Հնարավո՞ր է ձերբակալությունը կապված լինի նրա գործունեության հետ»,-հարցրինք Խաչիկ Ավետիսյանին: «Ինչպե՞ս կարող ես կապել դրա հետ, եթե որևէ փաստ չունես: Ի՞նչ է, օդի մեջ գուշակե՞նք: Ես դա չեմ կարողանում»,-ասաց ազատամարտիկը: Երեկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունից հետո ազատամարտիկները հավաքվել էին Ազատության հրապարակում: Մասնավոր խոսակցություններում ոմանք Ավետիսյանի ձերբակալությունը շոու համարեցին: Վոլոդյա Ավետիսյանը մի խումբ ազատամարտիկների հետ սոցիալական պահանջներ է դրել, մյուսները համաձայն չեն սրա հետ և վստահ են, որ հարցը իրենց թոշակը բարձրացնելով չի լուծվում: Վերջիններս իրենց պայքարը քաղաքական են համարում, իսկ հիմա էլ կարծում են, որ Վոլոդյային ձերբակալելով իշխանությունը պարզապես փորձում է ցրել այն կասկածները, թե Ավետիսյանը իշխանության դրածոն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ