Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լուսավառություն` «Գաֆէսճեանում»

Լուսավառություն` «Գաֆէսճեանում»
26.09.2013 | 11:35

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա լուսավառության արարողություն` նվիրված կենտրոնի հիմնադիր, բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հիշատակին: ՈՒղիղ ժամը 21:00-ին Կասկադ համալիրի աստիճաններին տեղակայված մասնակիցները հատուկ ազդանշանի ներքո կվառեն նախապես տրամադրված լապտերները: Այս մասին տեղեկացնում է կենտրոնի ծրագրերի համակարգող Մարիա Հովսեփյանը, նշում, որ լուսավառությունը հաջորդելու է քանդակների պարտեզում կազմակերպվող «Կարին» համույթի հայկական ավանդական պարերի ուսուցման այս տարվա վերջին միջոցառմանը, որն արժանացել էր Ջերարդ Գաֆէսճեանի հատուկ ուշադրությանը և անց էր կացվում նրա հովանավորությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ