Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.10.2013 | 00:01

Ով դիպչի ձյութին, նրանով կշաղախվի, և ով շփվի ամբարտավանի հետ, նրան կնմանվի։ Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, և ով հարուստ ու հզոր է, մի՛ եղիր նրա հետ։ Ի՞նչ հարաբերություն ունի կավե սափորը մետաղյա կաթսայի հետ. սա հարվածում է, և այն փշրում։ Հարուստը զրկում և ի՛նքն է սպառնում, աղքատը զրկվում և ի՛նքն է ներողություն խնդրում։ Եթե դու նրան պետք լինես, նա քեզ կօգտագործի, իսկ եթե պետք չես, քեզ կլքի։ Եթե ունևոր ես, նա քո ընկերը կլինի, քեզ կքամի և չի էլ կարեկցի։ Երբ քո կարիքն ունենա, կմոլորեցնի քեզ, կժպտա երեսիդ և հույս կտա քեզ։


Սիրաքի իմաստությունը 13.1-7

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ