Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեղի կունենա երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ

Տեղի կունենա երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ
09.10.2013 | 11:49

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 13-16-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպում է երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ։ Կներկայացվեն երիտասարդների գեղանկարները, գրաֆիկական գործերը, լուսանկարներն ու քանդակները։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կստանան մրցանակներ։

Հայաստանի երիտասարդական հիմնդրամը հրավիրում է 18-35 տարեկան ստեղծագործողներին մասնակցել ցուցահանդես-մրցույթին։ Ցանկացողները մինչև նոյեմբերի 10-ն իրենց աշխատանքները կարող են բերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ։ Հեռ.՝ 010567922։

Ներկայացվելիք լուսանկարները պետք է բերվեն տպագրված (A3 կամ A4 չափի)։

Նշենք, որ Երիտասարդության համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 10-ին, իսկ Ուսանողության միջազգային օրերը՝ նոյեմբերի 17-ին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տոների առթիվ կազմակերպում է մի շարք միջոցառումներ։

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ