Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շվեդիան ևս նախընտրեց կանանց

Շվեդիան ևս նախընտրեց կանանց
10.10.2013 | 16:54

2013 թ. գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց կանադացի Էլիս Մունրոյին` փոքր արձակի համար: Տիկին Մունրոն կստանա 8 միլիոն նորվեգական կրոն (1,2 միլիոն ԱՄՆ դոլար): Էլիս Մունրոն նովելագիր է, 2009-ի Բուքերի մրցանակի դափնեկիր: Ամերիկացի քննադատները նրան անվանել են հյուսիսամերիկացի Չեխով: Նա ծնվել է 1931 թ. հուլիսի 10-ին Կանադայի Օնտարիոյի նահանգի Վինգեմ քաղաքում: Հենց ծննդավայրում էլ ծավալվում են նրա ստեղծագործությունների իրադարձությունները: Մունրոն հայտնի է կարճ պատմվածներով, որ խորությամբ քննադատները համեմատում են վեպերի հետ: Նա հեղինակել է պատմվածքների 14 ժողովածու, առավել հայտնի են դարձել «Փախստականը», «Երջանիկ ստվերների պարը», «Սիրո առաջընթացը»: 2013-ի հուլիսին տիկին Մունրոն հայտարարել է, որ այլևս չի գրելու: Նոբելյան մրցանակների հանձնումը (բացի խաղաղության մրցանակից) տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում: Մունրոն դարձել է 106-րդ Նոբելյան մրցանակակիրը և 13-րդ կինը, ում շնորհվել է գրականության բարձրագույն պարգևը: Այս տարի ևս Հարուկի Մուրակամայի ստեղծագործությունը շրջանցվեց, թեպետ նա արդեն մի քանի տարի համարվում է գլխավոր հավակնորդ:

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ