Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ո՛չ պարսիկը, ո՛չ թուրքը, ո՛չ արաբը երբեք հայկական դպրոցներ չեն փակել»

«Ո՛չ պարսիկը, ո՛չ թուրքը, ո՛չ արաբը երբեք  հայկական դպրոցներ չեն փակել»
11.10.2013 | 14:32

irates.am-ի հարցին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Միքայել Հայրապետյանը:

-Հայաստանում Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման հարցը ներառված է միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին հարց է ուղղվում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին, և նա պատասխանում է. «Մոնոէթնիկ երկրում այդպիսի հարցադրում անելը, իմ կարծիքով, ո՛չ կառուցողական է, ո՛չ էթիկական»:

Հարցադրումն ինքնին չի՞ նշանակում, որ ՌԴ-ից Հայաստանի կախվածության մեծացմանը զուգահեռ ռուսական մշակույթն ու լեզուն քայլ առ քայլ փորձում են այստեղ հաստատել գերիշխանություն, և պետական մակարդակով փորձ չի արվում պայքարել այդ երևույթի դեմ:

-Հայաստանում կան ամերիկյան, եվրոպական, ֆրանսիական, սլավոնական (իմա՝ ռուսական) բուհեր, և ոչինչ չի պատահի, եթե ռուսական առաջատար բուհի մասնաճյուղ էլ բացվի: Խնդիրն այն է, թե ո՞վքեր են դասավանդելու. արդյո՞ք նոբելյան մրցանակակիր Ա. Աբրիկոսովի մասշտաբի գիտնականները, թե՞ գիտության հետ կապ չունեցող մեր ընդոծինները: Եթե մոսկովյան համալսարանի հսկաները, ապա դա միայն ողջունելի է, իսկ եթե տեղական արտադրության ժամկետանց ռուսիֆիկացածները, որոնց գործը լինելու է ներկա Ռուսաստանի մտային և մշակութային խայտառակությամբ մեր երիտասարդության թաթարմոնղոլականացումը, ապա դա զզվելի է եւ վտանգավոր: Հիշենք, որ մեր պատմության ամբողջ ընթացքում ո՛չ պարսիկը, ո՛չ արաբը, ո՛չ թուրքը երբեք հայկական դպրոցներ չեն փակել և չեն պարտադրել իրենցը. դա արել են միայն ռուսները, երբ Հայաստանը Ռուսաստանի մաս էր, ինչպես այսօր: Ձեր ասած՝ պետական մակարդակով ռուսիֆիկացմանը և Հայաստանի ամայացմանը հակազդել հնարավոր չէ, քանի որ մեր «պետական մակարդակ» կոչվածը սոսկ ռուսական դրածո գործակալներով ձևավորված ռուսական ծաղրանմանակում է:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ