ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ջոկովիչի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Ջոկովիչի երկրորդ  անընդմեջ հաղթանակը
15.10.2013 | 11:38

Վերջին մեկ շաբաթում երկրորդ հաղթական մրցաշարն անցկացրեց աշխարհում երկրորդ վարկանիշն ունեցող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով Պեկինի մրցաշարի հաղթողի անվանն ավելացրեց նաև Շանհայի «Մասթերս 1000»-ի հաղթողի կոչումը: Եզրափակչում նրա մրցակիցը Խուան Մարտին դել Պոտրոն էր: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում արգենտինացին շրջանցել էր աշխարհի ուժեղագույն թենիսիստի` իսպանացի Ռաֆայել Նադալի արգելքը: Եզրափակիչ հանդիպումն ավարտվել է երեք սեթում: Մրցախաղը շարունակվել է երկուսուկես ժամից փոքր-ինչ ավելի: Նշենք, որ սա սերբ թենիսիստի վեցերորդ հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում և երեսունիններորդը` ողջ կարիերայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ