Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում

Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում
18.10.2013 | 14:45

Երևանում տեղի ունեցող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից պավիրակությունների ղեկավարների հետ: Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, մտել են եզրափակիչ փուլ:

Նախարարն առանձնացրել է մի շարք հարցեր, որոնցից առաջինն առնչվել է Հայաստանում ռուսական գիմնազիա հիմնելու խնդրին: Վերջինիս խոսքով` գիմնազիայի նախագիծն արդեն պատրաստ է, և ներկայումս ընթանում են համաձայնագրի շուրջ քննարկումները: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորությանը: Նախարարը նշել է, որ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում, որ իրենց երեխաները հնարավորություն ունենան սովորել հայերեն: Արմեն Աշոտյանը hույս է հայտնել, որ նախագծի իրականացումը կնպաստի նաև մշակութային բազմազանությանը: Անդրադառնալով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեությանը` նախարարը նշել է, որ հայաստանյան բուհերի շարքում Սլավոնականը գրավում է առաջատար դիրք` իր հետ բերելով կրթական նոր մակարդակ:
ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովն իր հերթին կարևորել է ՌԴ դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումը՝ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը: Վերջինիս խոսքով` ՌԴ-ում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ ՌԴ կառավարության համար գերակա է համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերել հենց բուհերի ներսում իրականացվող այն գիտակրթական նախագծերին, որոնք հստակ արդյունք են տալիս: Ալեքսանդր Կլիմովը շեշտել է, որ Սլավոնական համալսարանը ևս կարող է հայտ ներկայացնել` մասնակցելու վերոնշյալ ծրագրերին:
Հանդիպմանը ներկա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին ընդգծել է, որ կրթության որակով համալսարանն այսօր կարող է մրցել Ռուսաստանի բարձրակարգ բուհերի հետ և կոչ արել միջկառավարական մակարդակում որոշակի աջակցություն ցուցաբերել գիտահետազոտական ծրագրերին` Ռուսաստանի գիտության բնագավառում հայկական գիտական մտքի ընթացքն ապահովելու համար:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ