Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լեզուներ սովորելու լավագույն տարիքը 2-4 տարեկան հասակն է

Լեզուներ սովորելու լավագույն տարիքը 2-4 տարեկան հասակն է
19.10.2013 | 17:01

Համաձայն բրիտանացի և ամերիկացի նյարդաֆիզիոլոգների ուսումնասիրությունների, մարդն ամենից լավ սովորում և յուրացնում է նոր լեզուներ երկուսից չորս տարեկան հասակում: Հետազոտողները պնդում են, որ հենց այս շրջանում է շրջակա միջավայրի ազդեցությունը ներգործում լեզվի զարգացման վրա:

Լոնդոնի համալսարանի Կայսերական քոլեջի և ԱՄՆ-ի Բրաունյան համալսարանի գիտնականները սկանավորել են 1-6 տարեկան երեխայի 108 ուղեղ: Վաղ մանկությունից երեխաների գլխուղեղի նյարդային մանրաթելերը ակտիվորեն պաշտպանված են «մելիոնե վահանակներով»: Այդ պատճառով, յուրաքանչյուր կիսագնդում գոյություն ունեցող այս երևույթի բաղադրությունը, կարող է տարբեր լինել:Այդ դրսևորումը կոչվում է «միլիոնե անհամաչափություն», որը պատասխանատու է լեզուների իմացության և սովորելու համար:

Մանուկ հասակում երեխայի գլխուղեղում մելիոնե վահանակը մեծանում է, մասնավորապես, ուղեղի ճակատային մասի ձախ կիսագնդում, որը պատասխանատու է լեզվական հմտությունների համար: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ չորս տարեկանում երեխայի ուղեղում դադարում է վահանակի տարածումը, ինչը նշանակում է, որ մինչև այդ ժամանակը ուղեղը ենթակա է փոփոխությունների և ճկուն է ընկալունակ լեզուների ուսուցման նկատմամբ:

Այս ուսումնասիրության արդյունքները տպագրվել են Neuroscience ամսագրում : Գիտնականների կարծիքով, այդ եզրակացությունը բացատրում է, թե ինչու են երեխաները դեռ մանուկ հասակում, գտնվելով երկլեզու միջավայրում, շատ հեշտությամբ, սահուն և առանց արտասանության շեշտադրումների կարողանում խոսել երկու լեզվով: Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ բացահայտումը հնարավորություն կտա հետագայում լուծել շատ խնդիրներ` կապված խոսքի զարգացման և այլ խանգարումների հետ, ինչպիսիք են, օրինակ, աուտիզմը և դիսլեքսիան:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ