Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հանդիպման վայրը` գրադարան»

«Հանդիպման վայրը` գրադարան»
20.10.2013 | 14:12

Գավառի քաղաքային գրադարանում նշվել է Գրադարանավարի օրը: Ինչպես տեղեկացնում է Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Նոնա ԽԱՉԻԿՅԱՆԸ, «Հանդիպման վայրը` գրադարան» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում գրադարանում անցկացվել են միջոցառումների մի ամբողջ շարք` տիկնիկային ներկայացում, վիկտորինա «Ինչ, որտեղ, երբ», գրական երաժշտական կոմպոզիցիա: «Տիկնիկային ներկայացումը կազմակերպված էր փոքրիկ ընթերցասերների համար, «Ինչ, որտեղ, երբ» վիկտորինային մասնակցեցին Գավառի Պետական Համալսարանի ուսանողներն ու Գավառի ավագ դպրոցի աշակերտները: Ձևավորված խմբերը բաղկացած էին հինգ մասնակիցներից: Մրցույթի վերջում բոլոր մասնակիցները «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության կողմից ստացան նվերներ, իսկ գրադարանի տնօրենը լավագույն մասնակիցներին նվիրեց գրքեր»,-մեզ հետ զրույցում ասաց Ն. Խաչիկյանը:
Ինչպես զրուցակիցս է նշում, Գավառի քաղաքային գրադարանում պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, բայց գրադարանավարի օրն այնտեղ առանձնահատուկ է նշվում: Միջոցառումը կրկնակի տոնի է վերածվում, երբ ներկա է լինում գրադարանի ընթերցասեր հասարակությունը, որոնց համար գրադարանը հարազատ օջախ է դարձել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ