Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մշտական ցուցադրություն` գրականության և արվեստի թանգարանում

Մշտական ցուցադրություն` գրականության և արվեստի թանգարանում
28.10.2013 | 15:46

Մշակույթի նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի մշտական ցուցադրություն:

Թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքվեցինք` ի՞նչ սկզբունքով է բացվելու ցուցահանդեսը և ի՞նչ ոլորտներ է ընգրկելու:
«Հինգ ցուցասրահ ենք նախատեսել, որոնցից երկուսը տրամադրված է գրականությանն ու պատմությանը, երրորդը` թատերարվեստին, չորրորդը` կինոարվեստին, հինգերորդը` երաժշական արվեստին: Նշված բոլոր ասպարեզներից մենք լայնածավալ գանձարան` ֆոնդեր ունենք»,- ասաց Կարո Վարդանյանը:
Ինչ վերաբերում է խոչընդոտներին, դրանք զուտ ստեղծագործական բնույթի են, քանի որ տարածքը, տնօրենի տեղեկացմամբ, շատ փոքր է, սրահները ծավալային առումով տեղավորում են թանգարանի ֆոնդերում եղած գործերի մեկ-երկու տոկոսը: «Յուրաքանչյուր հեղինակի, նույնիսկ Թումանյանին, Կոմիտասին հնարավոր է հինգ-վեց ցուցանմուշով ներկայացնենք, որ գոնե բոլոր երևելիները մեկ-երկու նյութով երևան,- ասաց նա:- Եթե այլ թանգարաններն իրենց ցուցադրությունը կազմակերպելիս գործ ունեն հիմնականում կտավների, քանդակների հետ, մեր ֆոնդերում պահվում է տվյալ հեղինակի հետ կապված ամեն ինչ` գրասենյակային գույք, անձնական կամ բեմական հագուստ, լուսանկարներ, ձեռագրեր և այլն»:
Հետաքրքվեցի, թե թանգարանի ֆոնդերում ի՞նչ տեղ ունի կերպարվեստը:
«Շատ հարուստ կերպարվեստի ֆոնդ ունենք և բոլոր սրահները հագեցրել ենք թեմային հարիր` և՛ քանդակներով, և՛ նկարներով»,- ասաց Կարո Վարդանյանը:
Հավելենք, որ մշտական ցուցադրությունը, ամենայն հավանականությամբ, կբացվի եկող ամսվա առաջին կեսին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ