Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ջազի շաբաթն» ավարտվում է

«Ջազի շաբաթն» ավարտվում է
28.10.2013 | 16:39

Հոկտեմբերի 23-30-ը Երևանում կայանալիք հայկական ջազի շաբաթի շրջանակում, որը նախաձեռնել է «Մեցցո Փրոդաքշնը», առաջին անգամ Հայաստան են ժամանել Թավիջյան եղբայրները` Մակեդոնիայից, Մայք Մոսսեսսյանը` Ավստրիայից: Շաբաթը հագեցած է եղել նաև ջազային այլ կատարումներով:

«Մեցցո Փրոդաքշնից» տեղեկացրին, որ վաղը ելույթ կունենա Մարինե Հակոբյան և «Free form» ջազ բենդը: Ջազային շաբաթը կեզրափակեն Երվանդ Երզնկյանը և Մարտին Վարդազարյանը` հոկտեմբերի 30-ին:
Ըստ լուրերի` համերգներից մեկի ժամանակ հանդիսատեսը 40 րոպե սպասել է դրսում: Ջազի սիրահաներից մեկը ընկերության ֆեյսբուքյան էջում նշել է, որ նման վատ կազմակերպումը նվաստացնում է հայկական ջազի անունը: Սակայն, ինչպես պարզվում է, պատճառը տեխնիկական անսպասելի խաթարումն է, որի պատճառով համերգը կայացել էր 30 րոպե ուշացումով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ