Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գիտաժողով՝ «Հայաստանը և արաբական աշխարհը. պատմություն և արդի խնդիրներ»

Գիտաժողով՝ «Հայաստանը և արաբական աշխարհը. պատմություն և արդի խնդիրներ»
01.11.2013 | 14:43

Այսօր մեկնարկել է «Հայաստանը և արաբական աշխարհը. պատմություն և արդի խնդիրներ» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովը։ Կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։ Գիտաժողովն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին ծրագրի շրջանակներում»։

Գիտաժողովի նպատակն է երիտասարդ գիտնականների հետազոտությունների միջոցով ներկայացնել Հայաստանի և արաբական երկրների բազմադարյա կապերի պատմությունը, անդրադառնալ արդի խնդիրներին։ Զեկուցումներին անդրադարձ է կատարվում միջնադարում հայ-արաբական առնչություններին, արաբական երկրների հայկական համայնքների պատմությանը, հայությանը հուզող ազգային խնդիրների վերաբերյալ արաբական երկրների դիրքորոշմանը, ժամանակակից աշխարհում արաբական պետությունների ունեցած դերին և այլ թեմաների։ Մասնակցում են ներկայացուցիչներ ՌԴ-ից, Լիբանանից, Իրաքից, Եգիպտոսից, Սիրիայից։

Նշենք, որ «Հայաստանը և արաբական աշխարհը. պատմություն և արդի խնդիրներ» գիտաժողովը նվիրված է նշանավոր պատմաբան-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի 85-ամյակին: Բացման նիստին հաջորցել է «Մարաշի Տեր Ղևոնդ քահանայի հուշերը» գրքի շնորհանդեսը, որը կարևոր աղբյուր է Հայոց ցեղասպանությանն առնչվող աշխատությունների շարքում:
Գիտաժողովի նիստերը նոյեմբերի 2-3-ին կշարունակվեն Ծաղկաձորում:

Դիտվել է՝ 2722

Մեկնաբանություններ