Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկում է «Մեկ քառակուսի մետր» փառատոնը

Մեկնարկում է «Մեկ քառակուսի մետր» փառատոնը
01.11.2013 | 17:57

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) նոյեմբերի 1-3-ը անցկացվում է «Մեկ քառակուսի մետր» 8-րդ թատերական փառատոնը:

Դերասանները խաղում են մեկ քառակուսի մետր բեմահարթակի վրա, ներկայացումները տևում են 5-45 րոպե, չունեն խոսքի, ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ:

Փառատոնն այս տարի կբացվի Մերի Կիրակոսյանի և Անահիտ Տեր-Սարգսյանի` «Կաղապարում» իմպրովիզացիոն պլաստիկ դրամայով, որին կհաջորդեն «Բարբաջս», «Անարգանքի սյունը», «Բարեկենդանը», «Շնչիր», «Հոգին չի մեռնում» ներկայացումները:
Փառատոնի անփոփոխ կարգախոսն է` «Թատրոն` առանց թատրոնի»: Գլխավոր մրցանակը կոչվում է «Հեղինակների ձայն», որին կարժանանա առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ