Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«The sword of Damocles»-ը` որպես խաղաղության մանիֆեստ

«The sword of Damocles»-ը` որպես խաղաղության մանիֆեստ
02.11.2013 | 15:48

Երեկ «Ուլիխանյան» ակումբում տեղի ունեցավ «Հայարդ» ռոք խմբի «The sword of Damocles» (Դամոկլյան սուր ) երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Երգը պատերազմի մասին է: Ավելի ճիշտ` պատերազմի դեմ: Ատոմային պատերազմի, որը կարող է Երկիր մոլորակի երեսից իսպառ ոչնչացնել մարդկությունը: «The sword of Damocles»–ը, կարելի է ասել, խաղաղության երգ է: Խաղաղության մանիֆեստ` ռոքի դաշտում ու չարի ազդեցության սահմանները պատռող:

«Ուլիխանյան» ակումբում երեկվա տեղի ունեցածը մի իսկական հրավառություն էր` ազատության, ստեղծագործության, անհատի անկախության: «Հայարդին» շնորհավորելու էին եկել Այդին Դավուդի «ArtA» և «Second Moon» խմբերը: Այդին Դավուդին, ով հայտնի է երաժշտասերներին երգը մատուցելու իր ներքին ազատությամբ ու ձայնային բարձր հնարավորություններով, մի առանձնահատուկ հմայք հաղորդեց միջոցառմանը, որը շնորհանդեսից վերածվեց ռոք համերգի: Իսկ «Second Moon» -ը որպես համեմատաբար ավելի երիտասարդ սերնդի խումբ, յուրօրինակ միջանկյալ «պաուզա» հանդիսացավ երկու` պրոֆեսիոնալ խմբերի միջև: Ռոքային օրվա ավարտին «Հայարդը» ռոքասերներին նվիրեց իր փառահեղ կատարումները: Վերջում` իհարկե եղավ տորթ և շամպայն:

«Հայարդի»` «The sword of Damocles» առաջին տեսահոլովակի շնորհանդես-համերգին հրավիրված էին ռոք երաժիշտներ, ռոք խմբեր և երաժշտասերներ: Համերգի մուտքն ազատ էր: Ռոքի սիրահարների համար դա իսկական նվեր էր: Նշենք, որ «Հայարդ» խումբը հիմնադրել են կիթառահար Անդրե Վարդանյանը և թմբկահար Արթուր Մկրտումյանը` 2010-ին: Խումբը մի շարք համերգներ է ունեցել Երևանում և տարբեր քաղաքներում, մասնակցել է փառատոնների:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ