Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե մեր միկրոկոսմոսը լավ ընկալող երկու-երեք ժողովուրդ նշենք, ճապոնացիները կլինեն նրանցից մեկը»

«Եթե մեր միկրոկոսմոսը լավ ընկալող երկու-երեք ժողովուրդ նշենք, ճապոնացիները կլինեն նրանցից մեկը»
05.11.2013 | 14:38

Այս օրերին Հայաստանում անցկացվում է ճապոնական ֆիլմերի փառատոն: Երևանյան ցուցադրությունից հետո ճապոնական կինոն կներկայացվի Գյումրու և Էջմիածնի կինոսիրողներին:

Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ: Կազմակերպիչներն են ՀՀ Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը: Նախատեսվում է նաև հայկական ֆիլմերի ցուցադրություն Ճապոնիայում: irates.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով է կատարվելու ընտրությունը, և որո՞նք են այն ֆիլմերը, որ կարող են գրավել ճապոնացի կինոգետների, կինոսիրողների ուշադրությունը:
Մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆՆ ասաց, որ հաջորդ տարի ՀՀ մշակույթի նախարարությունը կնախաձեռնի հայկական ֆիլմերի ցուցադրության շաբաթ, կլինի հետահայաց ցուցադրություն և կընտրվեն հայ ռեժիսորների վերջին տարիներին նկարահանած լավագույն ֆիլմերը, անշուշտ, չմոռանալով վավերագրական ֆիլմերը:
Կինոգետ ՍԻՐԱՆՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ նկատեց, որ եթե խոսում ենք ժամանակակից կինոյի մասին, երկար պետք է մտածել ու շատ ճիշտ ընտրել: Նա նշեց, որ տարիներ առաջ Ճապոնիայում անցկացվող վավերագրական ֆիլմերի փառատոնին հատուկ ծրագրով ներկայացվել է Արտավազդ Փելեշյանը: «Տեղի լրագրողներից մեկը հարցազրույց էր վերցրել հայ կինոռեժիսորից: Դա ամենափայլուն հարցազրույցն էր, որ երբևէ կարդացել եմ,- ասաց կինոգետ:- Ես կարծում եմ, որ եթե մեր միկրոկոսմոսը լավ ընկալող երկու-երեք ժողովուրդ նշենք, հաստատ Ճապոնացիները կլինեն նրանցից մեկը»:
Հավելենք, որ փառատոնը Գյումրիում կանցկացվի նոյեմբերի 5-6-ին («Հոկտեմբեր» կինոթատրոն), Էջմիածնում՝ նոյեմբերի 6-ին (քաղաքապետարանի դահլիճ):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ