Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչը` 17 տոկոս

Աստվածաշունչը` 17 տոկոս
07.11.2013 | 11:19

Ռուսաստանում մեկնարկել է «100 գիրք, որ փոխել են կյանքը» նախագիծը: Հարցումների համաձայն` 17 տոկոսը նշել են Աստվածաշունչը, 21 տոկոսը իրենց կյանքը փոխված են համարել շնորհիվ պատմագրական գրականության, 5 տոկոսը` կենսագրական և հուշագրական, 10 տոկոսը հիշատակել են Էրիխ Մարիա Ռեմարկի վեպերը, 12 տոկոսը` Ջեկ Լոնդոնի: Ընդամենը մեկ տոկոսի վրա ներգործել են պոեզիան և փիլիսոփայությունը, մեկական տոկոս են ստացել Ֆյոդոր Դոստոևսկու վեպերը և Պուշկինը, նույնքան Գաբրիել Գարսիա Մարկեսի մոգական ռեալիզմը: 4 տոկոսը իրենց վերափոխման պատճառ են համարել Միխայիլ Բուլգակովին, 9 տոկոսը գտնում են, որ յուրաքանչյուր գիրք այս կամ այն կերպ ներգործում է աշխարհընկալման վրա:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ