Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սիրով ապրել Երևանում» (տեսանյութ)

«Սիրով ապրել Երևանում» (տեսանյութ)
07.11.2013 | 16:52

Այս տարի «Կինոաշուն 2013»-ի շրջանակներում իրականացվել է «Երևանն իմ քաղաքն է» կինոմրցույթը, որի գլխավոր մրցանակին արժանացավ Նարե Գալստյանը՝ «Երևան ջան» ֆիլմի համար: Կինոմրցույթի խրախուսական մրցանակը ստացել են Դիանա Աթոյանը, Վահագն Գրիգորյանը, Վահրամ Ներսիսյանը` «Սիրով ապրել Երևանում» ֆիլմի համար:

Ֆիլմի վերնագիրը կո՞չ է, ցանկությո՞ւն, թե՞ սիրով ենք ապրում իսկապես` հետաքրքրվեցի:
«Կոչ է, ավելի շատ բարին ենք ուզում տեսնել»,- ասաց Վահրամ Ներսիսյանը, նշեց, որ երևանյան հոլովակների շարքը շարունակվելու է: Առաջիկայում կնկարահանեն տեսահոլովակ՝ նվիրված գիշերային Երևանին, այնուհետ կարճամետրաժ ֆիլմ Երևանի մասին: Կինոսիրողներին նրանք առաջին անգամ ներկայացել են «Սպասելիս» կարճամետրաժ ֆիլմով: Վահագն Գրիգորյանը հայտնի է նաև Երևանին նվիրված իր լուսանկարներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Սիրով ապրել Երևանում / Live love laugh in Yerevan
Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ