Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համահունչ տարվա եղանակներին

Համահունչ տարվա եղանակներին
08.11.2013 | 11:44

Առաջին «Նավասարդյան խաղերի» աշնանային մրցաշրջանը մեկնարկել է: «Նավասարդյան խաղերում» ընդգրկված է 36 անվանակարգ, որոնք ներկայացնում են ավանդական և արդի արվեստի, արհեստների գրեթե բոլոր ոլորտները: Դրանք կիրականացվեն փուլային սկզբունքով, տարվա եղանակներին համահունչ: Խաղերի աշնանային մրցաշրջանն իրականացվում է 12 անվանակարգում` «Փողային գործիքներ», «Ժողովրդական նվագարաններ», «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական պար», «Մնջախաղ» և այլն: «Նավասարդյան խաղերը» ներառված է նաև «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Խաղերն իրականացնում է «Նավասարդյան խաղերի կոմիտեն»` մշակույթի նախարարության աջակցությամբ:
Աշնանային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Գյումրիում, այնուհետև Երևանում, դեկտեմբերի 28-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մրցանակակիրների մասնակցությամբ տեղի կունենա «Նավասարդյան խաղերի» թատերահամերգային բեմականացումը, որով և կազդարարվեն աշնանային մրցաշրջանի փակումը և ձմեռային մրցաշրջանի բացումը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ