Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Աղասի Այվազյան» դպրոցը կդառնա գրականության թեքումով

«Աղասի Այվազյան» դպրոցը կդառնա գրականության թեքումով
13.11.2013 | 12:20

«Աղասի Այվազյան» հիմնադրամը նախատեսում է ստեղծել կրթամշակութային կենտրոն, համալիր, որը կընդգրկի Աղասի Այվազյանի ստեղծագործության բոլոր ճյուղերը` գրականություն, կինո, թատրոն, լրագրություն, գեղանկարչություն:
Այս մասին irates.am-ին տեղեկացրեց հիմնադրամի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու ՍԻՐԱՆՈՒՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆԸ, նշեց նաև, որ 1992-ից գործող «Աղասի Այվազյան» հեղինակային դպրոցը առաջիկայում կդառնա գրականության թեքումով: Նախատեսվում է նաև վերահրատարակել 1992-ին Աղասի Այվազյանի հիմնադրած «Հայություն» թերթը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ