Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միասին հնչեցնենք Խաչատրյանի գործերը Մոսկվայում

Միասին հնչեցնենք Խաչատրյանի գործերը Մոսկվայում
15.11.2013 | 16:12

Այս տարվա նոյեմբերի 24-ին աշխարհի խոշորագույն մշակութային կենտրոնում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կհնչի աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Մեր հայրենակցի երաժշտությունը Մոսկվայում ներկայացնելու առաքելությունը ստանձնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Համերգին մնացել են հաշված օրեր, սակայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին չի բավականացնում որոշ գումար` կազմակերպելու այս իրադարձությունը:
Մենք հավատում ենք, որ դուք անմասն չեք մնա այս իրադարձության կայացման հարցում:
Հենց Դու՛ք կարող եք իրական դարձնել այս նախաձեռնության կայացումը:
Ուղարկելով ընդամենը SYOA հաղորդագրությունը 7000 կարճ համարին (1 sms-ի արժեքը՝ 500 դրամ): Հաղորդագրությունների քանակը անսահմանափակ է: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 010 58 11 71:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ