Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պատերը ներկելը վերանորոգում չէ»

«Պատերը ներկելը վերանորոգում չէ»
28.11.2013 | 16:17

Արցախում, Ջավախքում, Հայաստանի մարզերում, անգամ մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում այն դպրոցները, որոնք ունեն վերանորոգման կարիք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայ կրթական հիմնարկության» հայաստանյան գրասենյակի տնօրեն ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ` կան դպրոցներ, որ վտանգավոր են, կեղտոտ են, խոնավ, պատերի ծեփերը թափվում են, տանիքները ազբոշիֆերից են, որը թունավոր է: «Դպրոցների վերանորոգման ծրագիրը մեր հիմնարկությունը միանշանակ սկսում է տանիքը փոխելուց»,- ասաց զրուցակիցս:

«Հայ կրթական հիմնարկությունը» ստեղծվել է Ամերիկայում՝ 1950-ին: Երկար տարիներ դպրոցներ է կառուցել, կրթաթոշակներ է տրամադրել սփյուռքում: 88-ի երկրաշարժից հետո գործունեություն է սկսել նաև Հայաստանում, 99-ից` Արցախում:
«Մենք առաջիններից էինք, որ գործունեություն սկսեցինք ազատագրված տարածքներում: Առաջնորդվում էինք այն սկզբունքով, որ եթե հայ երեխան ապրում է այնտեղ, ուրեմն դպրոց պետք է լինի: Դպրոց ենք կառուցել շուրջ 20 բնակավայրում` Քարվաճառի, Քաշաթաղի շրջակայքում, Կովսականում: Վերանորոգել ենք շուրջ 50 դպրոց` Արցախում, 7-8 դպրոց` Ջավախքում, որտեղ մինչ օրս դպրոցները անմխիթար վիճակում են»,- ասաց Ստեփան Նալբանդյանը, հավելելով, որ իրենց ծրագիրը հիմնականում վերաբերում է սահմանամերձ գյուղերին և այն բնակավայրերին, որտեղ դպրոցի բացակայությունը պատճառ է դառնում գյուղը լքելու, արտագաղթելու: Քաղաքներում վերանորոգման և այլ ծրագրեր իրականացվում են բարերարների նախաձեռնությամբ:
Զրուցակցիս տեղեկացմամբ` որոշ դպրոցներ որպես պատմական շենք են վերանորոգել, օրինակ, Արցախի Բերդաձոր գյուղի դպրոցը կառուցվել է 1904-ին` ցարական ժամանակներում: Մարտունու շրջանի Հացի գյուղում կա 1907-ին կառուցված դպրոց: Նշված դպրոցներում ոչինչ չի արվել: Պետությունը մասնակի վերանորոգման համար գումար հատկացրել է, բայց զրուցակիցս նշում է, որ պատերը ներկելը վերանորոգում չէ:
«Որոշ գյուղերում դպրոցը փակվում է, և գյուղի երեխաները հարևան գյուղի դպրոց են հաճախում,- ասաց նա:- Դպրոցներ էլ կան, որ ավելի լավ է՝ չլինեին: Երբ Արցախում վատ դպրոց ես տեսնում, հասկանում ես, որ թշնամին ավելին չի ցանկացել անել, բայց երբ նույն բանը տեսնում ես Հայաստանի տարածքում, ցավ ես ապրում»:
Հավելենք, որ վերջին 15 տարում «Հայ կրթական հիմնարկությունը» 187 դպրոց է կառուցել և վերանորոգել Հայաստանում, Ջավախքում և Արցախում: Հայաստանի մարզերում դպրոցների վերանորոգման ծրագրերը շարունակվում են


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Դեբեդ, Լոռիի մարզ
  • Դեբեդ, Լոռիի մարզ
  • Դեբեդ, Լոռիի մարզ
  • Գետափ, Շիրակի մարզ
  • Գետափ, Շիրակի մարզ
  • Գետափ, Շիրակի մարզ
  • Գետափ, Շիրակի մարզ
  • Գետափ, Շիրակի մարզ
  • Նորավան, Սյունիքի մարզ
  • Նորավան, Սյունիքի մարզ
  • Նորավան, Սյունիքի մարզ
  • Նորավան, Սյունիքի մարզ
  • Նորավան, Սյունիքի մարզ
  • Նորավան, Սյունիքի մարզ
  • Նորավան, Սյունիքի մարզ
  • Նորավան, Սյունիքի մարզ
Դիտվել է՝ 2928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ