Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսական թանգարանում կբացվի Մալևիչի ցուցահանդեսը

Ռուսական թանգարանում կբացվի Մալևիչի ցուցահանդեսը
30.11.2013 | 17:00

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեկտեմբերի 5-ին ռուսական թանգարանում բացվելու է «Կազիմիր Մալևիչ. քառակուսուց առաջ և հետո» ցուցահանդեսը: Ռուսական թանգարանում է պահվում Կազիմիր Մալևիչի աշխատանքների ամենամեծ հավաքածուն, այդ թվում՝ 101 գեղանկարչական, 50-ից ավել գրաֆիկական, 2 ճարտարապետական աշխատանքներ և կիրառական արվեստի նմուշներ:

«Կազիմիր Մալևիչ. քառակուսուց առաջ և հետո» ցուցահանդեսում, որը կգործի մինչև 2014թ. փետրվարը, կներկայացվեն 100 աշխատանքներ, կոստյումներ, ինչպես նաև՝ զարդանկարների ու կոստյումների էսքիզներ: Ցուցահանդեսը նվիրված է Կազիմիր Մալևիչի ստեղծագործական գործունեության երկու փուլերին՝ մինչև «Սև քառակուսի»-ին ու դրանից հետո (1915): Այնտեղ առանցքային իրադարձություն կդառնա «Հաղթանակ արևի տակ» օպերայի վերականգնումը (1913)` մոսկովյան թատրոնի երաժշտությամբ և Ստաս Նամինի դրամայով:

Ցուցահանդեսում կցուցադրվեն կոստյումներ հատուկ ռուսական թանգարանի համար՝ Օլգա Կալաշնիկովի հեղինակած էսքիզներով և օրիգինալին մոտ տեխնոլոգիայի օգտագործմամբ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ