ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Չորրորդ տեղում

Չորրորդ տեղում
03.12.2013 | 12:21

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ ու հինգերորդ տուրերը ցանկալի զարգացում չունեցան մեր ընտրանու համար: Նախ մերոնք 1,5:2,5 միավորով պարտվեցին չինացիներին, ապա, ինչպես և Եվրոպայի առաջնությունում, ոչ-ոքի խաղացին Ադրբեջանի ընտրանու հետ: Վեցերորդ տուրից առաջ, որը խաղարկվեց երեկ, և որտեղ մեր մրցակիցները գերմանացիներն էին, Հայաստանի ընտրանին չորրորդ հորիզոնականում է` երրորդ տեղը լրացուցիչ գործակիցներով զիջելով Նիդերլանդների հավաքականին: Նույնքան` վեց միավոր ունեն նաև չինացիները: Առաջատարը հինգ խաղից հետո տասը միավոր ունեցող ՈՒկրաինայի ընտրանին է: Յոթ միավորով նրանց հաջորդում են ռուսները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ