Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կառավարությունը պիտի շտապողականություն ցուցաբերի, թե չէ Հասմիկ Պողոսյանը հրաժարական տվողը չէ

Կառավարությունը պիտի շտապողականություն ցուցաբերի,  թե չէ Հասմիկ Պողոսյանը հրաժարական տվողը չէ
13.12.2013 | 00:30

Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները Գյումրի տեղափոխելու կառավարության որոշումը կարծես թե այնքան էլ չի գոհացնում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Մեր տեղեկություններով, նախարարն իր մերձավոր շրջապատում դժգոհել է, թե երբ մշակութային կյանքը Երևանում է եռում, իրենք ի՞նչ են անելու Գյումրիում, հո ամեն օր այսքան ճանապարհ չի՞ կտրելու, որ հասնի մայրաքաղաք ու այս կամ այն միջոցառմանը մասնակցի:
Սակայն Հասմիկ Պողոսյանը հույս է փայփայում, որ այս նախագիծը դեռ երկար ժամանակ «միս ու արյուն» չի ստանա, և ինքը դեռ Երևանում կշարունակի պաշտոնավարել: Իսկ երբ հերթը հասնի Գյումրի տեղափոխվելուն, նա այլևս ոլորտը չի ղեկավարի:
Երևում է` կառավարությունն այս հարցում պիտի շտապողականություն ցուցաբերի, թե չէ Հասմիկ Պողոսյանը հրաժարական տվողը չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ