Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Փետրվարին սպասե՞նք իշխանափոխության

Փետրվարին սպասե՞նք իշխանափոխության
13.12.2013 | 16:23

Այս պահին ընթանում է ազատամարտիկների և հայաստանյան մի շարք կուսակցությունների հերթական կլոր սեղանը: Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը irates.am-ին տեղեկացրեց, որ իրենք փետրվարը հայտարարել են իշխանափոխության ամիս և գալիք տարի այդ ամսին պետք է իշխանությունը վերադարձնեն ժողովրդին: Ազատամարտիկները սկզբում բանակցությունների առաջարկ էին ներկայացրել բոլոր կուսակցություններին, բացառությամբ՝ «Ազգային միաբանության» և «Օրինաց երկրի»: Սակայն, այժմ պարզվում է, որ կլոր սեղանին մասնակցում են ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն, «Ժառանգությունը», «Հայրենիք և պատիվը», ԲՀԿ-ն, «Ժողովրդավարական Հայրենիքը», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդը»: Սուրեն Սարգսյանը նշեց, որ իրենք ձեռնպահ են մնացել Սերժ Սարգսյանի «պրոյեկտը» համարվող քաղաքական ուժերի հետ համագործակցելուց: Նույն կերպ չեն ցանկանում հանդիպել իշխող Հանրապետական կուսակցության հետ:

Հիշեցնենք, որ վերջին ամսիներին ազատամարտիկներն աննախադեպ ակտիվություն էին ցուցաբերում՝ պարբերաբար հանրահավաքներ կազմակերպելով Ազատության հրապարակում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ