Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մի վաճառվե՛ք, որոշողը մենք ենք»

«Մի վաճառվե՛ք, որոշողը մենք ենք»
23.12.2013 | 12:36

ԱԺ-ում այս պահին քաոսային իրավիճակ է։ Հայ-ռուսական պայմանագրերի հետ կապված քվեարկության սկիզբը մեկնարկեց մի քանի լրագրողների ԱԺ դահլիճում բողոքի ակցիա կազմակերպելով։ Չորս երիտասարդների ձեռքին պաստառներ կային հետևյալ մակագրությամբ. «Մի վաճառվե՛ք, որոշողը մենք ենք»։ Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով` Վարդան Այվազյանը խնդրեց ԱԺ նախագահին. «Հեռացնել սրան»։ Այդ պահին Լևոն Զուրաբյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց, այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը բոլոր հանրապետականների գրանցման քարտը սկսեց հավաքել, ինչն արժանացավ նրանց դժգոհությանը, սակայն պատգամավորը շարունակեց իր գործը։

Մանրամասները` քիչ ուշ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ